ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքել է տեղեկատվությունը, թե ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հուշագիրը ստորագրվելու է այսօր երեկոյան: «Եթե Դուք տեղյակ եք, որ այսօր նման բան է լինելու, ես տեղյակ չեմ… Նման պայմանավորվածություն այսօրվա համար չկա: Կլինի` կտեղեկացնենք»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը: Կոալիցիայի շրջանակներում ՀՅԴ-ն կստանա Էկոնոմիկայի, կրթության և գիտության, տարածքային կառավարման նախարարությունները, Շիրակի ու Արագածոտնի մարզպետների, նաև Արաբկիրի թաղապետի պաշտոնը։